Զելենսկին ցանկանում է փոխել Ռուսաստանի անունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիհալին հանձնարարել է մանրակրկիտ մշակել Ռուսաստանը Մոսկվա վերանվանելու հարցը։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով պետության ղեկավարին։
Փաստաթղթում նշվում է, որ նախաձեռնությունը պահանջում է մանրազնին ուսումնասիրություն։ «Ես դիմել եմ Ուկրաինայի վարչապետին՝ դրա համապարփակ ուսումնասիրության խնդրանքով, մասնավորապես՝ գիտական հաստատությունների ներգրավմամբ»,- ասել է Զելենսկին։