Ադրբեջանի ՊՆ-ն արտակարգ հայտարարություն է տարածել և զգուշացրել ռուս խաղաղապահներին
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների տեխնիկական հսկողության սարքավորումները հերթական անգամ արձանագրել են Լաչինի ճանապարհով հայկական զինված խմբավորումների ռազմական մեքենաների անցումը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հայտարարում ենք, որ Հայաստանից ռազմական բեռների տեղափոխումը Ղարաբաղ պետք է անհապաղ դադարեցվի, իսկ հայկական զինված կազմավորումները պետք է շուտափույթ զինաթափվեն ու դուրս բերվեն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս գործընթացում և կատարի իր պարտավորությունները։
Նման անօրինական գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, պահանջում են Ադրբեջանի սահմանային անցակետի ստեղծում ադրբեջանա-հայկական սահմանի վերջնակետում՝ Լաչինի ճանապարհին,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։