«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանը «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, լուրն NEWSPRESS.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով, միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ` որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այսօր կալանավորվել է նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը:
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում, որը փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ։