Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամՄենք երբեք խնդիր չենք դրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու. ՓաշինյանԱյսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնականՎենսը չի բացառել ԱՄՆ-Իրան պատերազմի վերսկսումըԵթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար՝ ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար․ Եվրահանձնաժողովի նախագահՆիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կալանավորել են իրենց քաղաքական հակառակորդներին ընտրությունների ընթացքում և դրանից հետո․ ցուցարարները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին (տեսանյութ)Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն ՍիմոնյանԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստիցԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
Ուղիղ․ Ցույց` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով
«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ասուլիսը՝ ուղիղ
Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԴոհայում Իրան-ԱՄՆ բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՆորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը կրկին կվարի Կնյազ Հասանովը. «Հրապարակ»Թրամփին ադամանդե մատանի են նվիրել«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անցԻրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվերԵրբ իրավական վեճը դուրս է գալիս իր տեխնիկական սահմաններից և դառնում է պետականության նկատմամբ վստահության քննություն. «Փաստ»Ռուսաստանից սկսել են վախենալ. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել ՀամասինՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա. «ՀրապարակՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. «Ժողովուրդ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումԻրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. «Հրապարակ»
Հրթիռային հարվածներ Կիևի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԱմառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասին
Հասարակություն

2022 թվականի լավագույն պարեկ է ճանաչվել Մամիկոն Սահակյանը (տեսանյութ)

2021 թ. ամռանը Երևանում մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Ծառայությունը նոր ոճ և ձեռագիր բերեց ոստիկանության համակարգ՝ իրավախախտումների, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև դրանց կանխարգելման գործում։ Մինչ այդ իրականացվել էր ծավալուն աշխատանք՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու այն տեղայնացնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ծառայության պատրաստվող պարեկները համապատասխան ուսումնառություն անցան ոստիկանության ակադեմիայում։ Առաջին շրջանավարտների թվում էր նաև 2022 թվականի լավագույն պարեկ ճանաչված Մամիկոն Սահակյանը, որն այսօր էլ նվիրումով ծառայում է պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումատակի առաջին վաշտում։

Ծառայության յուրաքանչյուր օրը Մամիկոն Սահակյանի համար մարդկային, մասնագիտական որակները, հմտությունն ու փորձը իրացնելու յուրատեսակ հնարավորություն է։ Հասարակության տարբեր շերտերի, տարբեր բնավորություն և արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուր անհատի հետ շփվելիս նա, որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ, դրսևորում է բացառիկ պատասխանատվություն՝ կոչմանն ու առաքելությանը հավատարիմ։

Ծառայություն իրականացնելով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում՝ Մամիկոն Սահակյանը երթևեկության կարգավորման, ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրման, հասարակական կարգի ապահովման և տարաբնույթ այլ իրավիճակներում հավատարիմ է իր սկզբունքին՝ գործել օրենքի և օրինականության սահմաններում։ 2022 թվականին նա կազմել է 861 արձանագրություն, որոնցից ոչ մեկը չի բեկանվել, նաև քաղաքացիների կողմից նրա ծառայության հետ կապված որևէ բողոք չի ստացվել։ Սրանք փաստեր են, որոնք վկայում են Մամիկոն Սահակյանի պրոֆեսիոնալիզմի մասին։

Անցած տարում պարեկ Սահակյանը բացահայտել է կաշառքի, ապօրինի թմրաշրջանառության, գողության և այլ դեպքեր, հայտնաբերել հետախուզվողների։