Կորոնայի թեման որ լավ փորփրեն պետական ապարատի կեսը պետք է դատվի ցմահ․ Մանուշ Եսայան
Կորոնայի թեման որ լավ փորփրեն պետական ապարատի կեսը պետք է դատվի ցմահ մեր վճարած հարկերով էդ աստիճան բյուջեն անտեղի անիմաստ գռփելու, չարաշահումների համար: Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է փաստաբան Մանուշ Եսայանը։
«Կորոնայի ժամանակ, երբ ինձ պես քչերը խոսում էին պետական չարաշահումների, աբսուրդ անհեթեթ որոշումների մասին ընկերներս ասում էին`ոնց, դու կոռոնա լինելուն չե՞ս հավատում, տատիս մեռելա, հորքուրս վատա, Պողոսի ախպերը սենց էղավ... պետությունն ինչ անի, նորությունա, ամբողջ աշխարհում էդպես է, բա ոնց վերահսկեն, բա ինչ անեն... դուք բոլորդ գրագետ էիք, հոգատար, պետականամետ, մենք չուզող, տգետ ու պետություն ատող»,-գրել է նա: