Թուրքիայում կայանալիք ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն
Գերագույն ընտրական հանձնաժողովի (ԳԸՀ) նախագահ Ահմեթ Եները հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական և 28-րդ շրջանի խորհրդարանական ընտրություններին իրավունք ունի մասնակցելու 36 քաղաքական կուսակցություն: Այս մասին գրում է Güneş-ը։
Մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ ԵԽԽ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գերագույն ընտրական հանձնաժողովի (YSK) նախագահ Ահմեթ Եները հանդես է եկել ելույթով և ասել. «Այսօր մեր անցկացրած հանդիպման ժամանակ որոշվեց, որ 36 քաղաքական կուսակցություն իրավունք ունի մասնակցելու 2023 թվականի մայիսի 14-ին կայանալիք 28-րդ խորհրդարանական ընտրություններին։ Որոշվել են 2023 թվականի մայիսի 14-ի ժամը և քանի ընտրող է քվեարկելու քվեատուփում»։
Հրապարակվել է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող կուսակցությունների անունները.
Ըստ այդմ՝ «Արդարության միություն» կուսակցությունը, «Արդարություն» կուսակցությունը, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, «Մայր Հայրենիք» կուսակցությունը, «Անկախ Թուրքիա» կուսակցությունը, «Մեծ միություն» կուսակցությունը, «Մեծ Թուրքիա» կուսակցությունը, «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը, « Ձախ ժողովրդավարական» կուսակցությունը, «Ժողովրդավարական» կուսակցություն, «Լեյբորիստական» կուսակցությունը, «Ապագա» կուսակցություն, «Երիտասարդական» կուսակցություն, «Ուժի միություն» կուսակցություն, «Իրավունքներ և ազատություններ» կուսակցություն, «Ժողովրդական ազատագրական» կուսակցություն, Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցություն, «Ազատ գործ» կուսակցություն, «Լավ» կուսակցություն, «Երկիր» կուսակցություն, «Ազգ» կուսակցություն, «Ազգայնական շարժում» կուսակցություն, «Ազգային ճանապարհ» կուսակցություն, «Ուրախություն» կուսակցություն, «Ձախ» կուսակցություն, «Թուրքիայի փոփոխության կուսակցություն», «Թուրքիայի աշխատավորական կուսակցություն», «Թուրքիայի կոմունիստական շարժում» կուսակցություն, «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն», «Հայրենիք» կուսակցություն, «Կրկին բարօրություն» կուսակցություն, «Նոր Թուրքիա» կուսակցությունը, «Կանաչներ և Ձախ ապագա» կուսակցությունը և «Հաղթանակ» կուսակցությունը։