Իսրայելը դարձել է ջրային տերություն
«Mekorot»-ն Իսրայելին ապահովում է խմելու ջրի ավելի քան 80%-ով և ջրի պաշարների 70%-ով: Իսրայելը ոչ թե ջրի պակաս ունի, այլ ավելցուկ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Իսրայելը զարմանալի առաջընթաց է գրանցել ջրի կառավարման ոլորտում վերջին տարիներին, մասնավորապես՝ կապված ոչ սովորական ջրային ռեսուրսների հետ, ինչպիսիք են աղազերծումը և վերականգնված ջուրը, որոնք ապահովում են նրա ջրի պաշարների մոտ կեսը:
Իսրայելի հիմնական բնական ջրի աղբյուրը սկիզբ է առնում Վերին Հորդանան գետից՝ հոսելով հարավ՝ դեպի երկրի ամենամեծ քաղցրահամ լիճը՝ Կիններեթը (Գալիլեայի ծով), թափվում Ստորին Հորդանան գետը և ոլորվում Հորդանանի հովտով դեպի Մեռյալ ծով:
«Mekorot»-ը (որ եբրայերեն նշանակում է «աղբյուրներ»)՝ պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման ազգային ընկերությունը, Իսրայելին տրամադրում է խմելու ջրի ավելի քան 80%-ը և ջրի պաշարների 70%-ը՝ գործարկելով ազգային ջրային փոխադրող կոչվող միջերկրային ցանցը: Այն ջուրը տեղափոխում է Կիններեթից դեպի հյուսիսային Նեգև անապատ ջրանցքներով, խողովակներով և թունելներով: