Չինաստանը պաշտպանության նախարար է նշանակել ԱՄՆ կողմից պատժամիջոցների տակ գտնվող գեներալ
Կիրակի օրը Չինաստանը պաշտպանության նոր նախարար է նշանակել Լի Շանգֆուին՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված գեներալին: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ Լին ԱՄՆ պատժամիջոցների տակ է 2018 թվականից՝ ռուսական զենքի գլխավոր արտահանող «Ռոսօբորոնէքսպորտից» մարտական ինքնաթիռներ և սարքավորումներ գնելու պատճառով: