«ԻՊ»-ը ստանձնել է Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետությունը» ստանձնել է շաբաթ օրը Աֆղանստանի Բալխ նահանգում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: Ինչպես գրում է The Jerusalem Post-ը՝ այս մասին ասվում է կիրակի օրը խմբավորման հեռագրում:
Աֆղանստանի հյուսիսում լրագրողների համար նախատեսված միջոցառման ժամանակ մշակութային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ իշխանությունների և լրագրողների, զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ ութը:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ նահանգի նահանգապետը մահացել է պայթյունի հետևանքով, որի պատասխանատվությունը ստանձնել է նաև «Իսլամական պետությունը»: