Հունաստանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը
Կիրակի օրը Հունաստանում հազարավոր ցուցարարներ միացել են նոր բողոքի ցույցերին։ Մահվան ելքով գնացքի վթարի պատճառով բնակչությունը ճնշում է կառավարությանը: Այս մասին գրում է Օxu.az-ը։
Փետրվարի 28-ին Հունաստանի կենտրոնում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 57 մարդ, հիմնականում՝ ուսանողներ։ Ողբերգությունից հետո հանրային զայրույթը կենտրոնացել է երկաթուղային ցանցի երկարատև սխալ կառավարման վրա:
Ակցիայի մասնակիցները լցվել են Աթենքի խորհրդարանի դիմացի հրապարակը և բարձրացրել «Չենք մոռանա, չենք ների» և «Մենք կլինենք բոլոր մահացածների ձայնը» գրություններով պաստառներ։
Մոտ 5000 ցուցարարներ հավաքվել են կիրակի օրը Աթենքում խորհրդարանի շենքի մոտ, և նույնքան էլ դուրս են եկել Սալոնիկի փողոցներ, հայտնել է ոստիկանությունը։