Պրիգոժինը Բախմուտում ստեղծված իրավիճակը շատ ծանր է անվանել
Իրավիճակը Բախմուտում շատ ծանր է, Ուկրաինայի զինված ուժերը անվերջ ռեզերվներ են նետում մարտի դաշտ, ասել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«Իրավիճակը ծանր է, շատ ծանր, թշնամին ամեն մետրի համար կռիվ է տալիս ու ինչքան մոտենում ենք քաղաքի կենտրոնին, այնքան մարտերը դժվարանում են: Մեր վրա հրետանին աշխատում է: Ուկրաինացիներն անվերջ դուրս են տալիս իրենց բոլոր ուժերը»,- ասել է Պրիգոժինը։