Բաքուն այժմ էլ դժգոհում է Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից
Ադրբեջանը պահանջել է Կարմիր խաչից ժամանակացույց տրամադրել իբր Ստեփանակերտում գտնվող իր գրասենյակը Բաքու տեղափոխելու համար:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«Այս հարցում մենք որոշակի հարցեր ունենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։ ԿԽՄԿ-ն գրեթե ոչինչ չի անում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար: Բացի այդ, Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակը դեռևս ենթակա է ոչ թե Բաքվին, այլ Ժնևին և լոգիստիկ առումով կապված է Երևանի հետ։
Ցավոք, հանձնաժողովը չարաշահում է մեր վերաբերմունքը։ Մենք արդեն պաշտոնապես կոչ ենք արել ԿԽՄԿ-ին վերջ տալ Ադրբեջանի ինքնիշխանությանը հակասող այս գործելաոճին և մեզ տրամադրել կոնկրետ ժամանակացույց՝ Ստեփանակերտում իր գրասենյակը Բաքու տեղափոխելու համար»,- ասված է հայտարարությունը: