Վրաստանի վարչապետը քննադատել է Զելենսկիին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հորդորել է նախ զբաղվել իր երկրում առկա խնդիրներով, ապա նոր միջամտել Վրաստանի քաղաքական կյանքին, հայտնում է IMEDI հեռուստաալիքը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Զելենսկու հայտարարությունները, որոնցում Վրաստանի քաղաքացիներին բողոքի ցույցերի գնալու կոչեր են հնչում, վկայում են այն մասին, որ այդ մարդը ներգրավված է՝ այստեղ ինչ-որ բան տեղի ունենալու համար։
Վարչապետը նաև կարծում է, որ ուկրաինացի այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ուղղակի միջամտություն են Վրաստանի գործերին։