Ուկրաինացի գեներալը խոսել է Բախմուտում ստեղծված իրավիճակի մասին
Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Բախմուտում իրավիճակը բարդ է անվանել։
«Վագների գրոհային ջոկատները մի քանի ուղղություններից առաջ են շարժվում՝ փորձելով ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը և առաջ շարժվել դեպի քաղաքի կենտրոնական շրջաններ»,- ասել է ուկրաինացի հրամանատարը։
Նրա խոսքով՝ կոշտ մարտերի ընթացքում ուկրաինացի պաշտպանները շոշափելի կորուստներ են պատճառում ռուսներին։ Հրետանու, տանկերի և այլ զինատեսակների կրակը ետ է մղում քաղաքը գրավելու թշնամու բոլոր փորձերը։
Սիրսկին ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանել քաղաքը։