Երկրորդ համաշխարհայինից հետո հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում. Մարուքյանը՝ Հաջիևին
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Twitter»-ի իր Էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին, թե ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի, և որ դա Ադրբեջանի ներքին գործն է։
«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն լինի. Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,- նշել է Մարուքյանը: