Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ
Հասարակություն

Այդ ամենը ապօրինի է և նպատակ ունի լռեցնել Պետրոսյանին, հաշվի առնելով նրա սուր ընդդիմադիր հայացքները. Ղազարյան

Ես շատ մեծ ուշադրությամբ հետևել եմ իմ շատ հարգարժան գործընկերոջ նկատմամբ իրականացվող` ոստիկանության ապօրինի գործողություններին: Այս մասին «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Գևորգ Պետրոսյանին ըստ էության հետապնդել են, փորձել ինչ-որ պատրվակ, առիթ ստեղծել նրան ձերբակալելու համար:

 «Պետրոսյանն այդ առիթը չի տվել: Երբ մոտեցել է իր տան մուտքին, և քանի որ հանձնարարություն են ստացել ոստիկանները, որ նրան պետք է ձերբակալեն, սկսել են նրա նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնել: Նա էլ պատահական մարդ չէ: Իրավաբան է, շատ լավ հասկանում է և՛ ոստիկանության իրավունքների, պարտականությունների շրջանակը, և՛ իր՝ որպես քաղաքացու իրավունքների շրջանակը: Բնականաբար, նա չի ենթարկվել ոստիկանության պահանջներին: Մեր օրենսդրությունը ենթադրում է, որ մեր քաղաքացիները պետք է ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, ոչ թե բոլոր պահանջներին: Եթե ոստիկանությունը մեզ մի բան է ասում, ապա դա չի նշանակում, որ նրա պահանջն օրինական է: Ոստիկանի պահանջը կարող է լինել նաև անօրինական: Այդ գնահատականը պետք է տա այդ մարդը, որի նկատմամբ այդ գործողությունը կատարվում է: Գևորգ Պետրոսյանի դեպքում էլ դժվար չէ հասկանալ, թե ոստիկանության որ պահանջն է օրինական և որն անօրինական»,- նշեց Ղազարյանը:

Նա մեջբերեց ոստիկանության հաղորդագրությունից մի հատված առ այն, որ մեքենան անկանոն երթևեկելու հետ կապված նրան կանգնեցրել են: 

«Ի՞նչ է նշանակում մեքենան անկանոն երթևեկել: Գոյություն ունեն ճանապարհային երթևեկության կանոններ: Եթե քաղաքացին չի խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի մասին ոստիկանության հաղորդագրության մեջ ոչ մի բան չկա, ապա դու քաղաքացուն անհանգստացնելու ի՞նչ իրավունք ունես: Այսինքն՝ ակնհայտորեն ապօրինի միջամտել են մարդու ազատ տեղաշարժման իրավունքին: Նա էլ, լինելով իրավաբան, չի ենթարկվել: Նրան բռնի գործողություններով տեղափոխել են ոստիկանության բաժին և ձերբակալել են մի արարքի համար, որը նախատեսում է ընդամենը տուգանք, այն էլ՝ դատարանի որոշմամբ»,- նշեց Ղարզարյանը՝ անելով հարցադրում, որ եթե մարդը վարչական պատասխանատվություն է ենթադրում, ապա ինչպե՞ս են ձերբակալության մասին որոշում կայացնում: 

Ղազարյանի խոսքով՝ այս ամենն ապօրինի է: Եվ հաշվի առնելով Պետրոսյանի քաղաքական, ընդդիմադիր սուր հայացքները, քննադատական խոսքը՝ ակնհայտ է, որ այդ ամենն ուղղված է նրան լռեցնելու, նրա գործունեությանը միջամտելուն: