Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզի դատարանից տեղափոխվել է Երևան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 13-ի հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է նշանակվել:
Այսպիսով, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը մեկ ամիս։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Շիրակի մարզի դատարանի դատավոր նշանակված անձինք կարճ ժամանակ անց տեղափոխվում են այլ դատարան։ Նախագահական նստավայրում երդման արարողությունից մեկ օր անց ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: