ԱՄՆ-ի 2024թ.-ի պաշտպանական բյուջեն մասամբ նախատեսված է Չինաստանին զսպելու համար
Պենտագոնի 2024 ֆինանսական տարվա բյուջեն մասամբ նախատեսված է Չինաստանին հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպելու համար:
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը։
«Մեր նպատակը սահմանափակելն է, քանի որ մրցակցությունը չի նշանակում հակամարտություն։ Այնուամենայնիվ, եթե մենք պետք է պայքարենք, մենք պետք է մարտունակություն ունենանք հաղթելու համար»,- ասել է Հիքսը։