Բայդենը խոսել է Ավստրալիայի միջուկային զենքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Ավստրալիայի միջուկային զենքի մասին: Այս մասին գրում է BBC-ն:
«Ավստրալիան կմնա ոչ միջուկային պետություն՝ չնայած AUKUS-ի (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների անվտանգության դաշինք) պայմանագրին և միջուկային սուզանավերի ծրագրերին»,- ասել է Բայդենը: