Վատիկանը Ուկրաինայի հարցով բանակցությունների ամենահարմար վայրն է․ Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին կարծիք է հայտնել, որ Վատիկանը Ուկրաինայի հարցով բանակցությունների համար ամենահարմար վայրն է։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր պաշտպանվում են: Բանակցությունների համար մեզ անհրաժեշտ է ուժերի հավասարակշռություն: Ես կարծում եմ, որ Սուրբ Աթոռը լավագույնս հարմար է բանակցությունների համար, Իտալիան աջակցում է դրան», - ասել է նա: