Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ավելի վտանգավոր ճանապարհով են գնում. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ելնելով եսասիրական աշխարհաքաղաքական շահերից, Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները արհամարհել են միջազգային հանրության մտահոգությունները և անցել են վտանգավոր ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Մամուլի խոսնակ Վան Վենբինը մեկնաբանություններ է արել հերթական լրատվական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Բրիտանիան մտադիր են Ավստրալիային միջուկային էներգիայով հարձակողական սուզանավ տրամադրել: