Ռուսաստանի Դաշնությունը առաջ է անցել Ուկրաինայի տարածքի 0,04%-ով
Ինտենսիվ հարձակման մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը առաջ է անցել Ուկրաինայի տարածքի 0,04%-ով: Այս մասին գրում է Business Insider-ը:
Ըստ ISW-ի քարտեզագրման տվյալների՝ հունվարի 31-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը առաջադիմել է ընդամենը 0,039%-ով։
Սա համարժեք է մոտավորապես 233,94 քառակուսի կմ-ի։ Միաժամանակ ռուսական զորքերը կորցրել են հազարավոր զինվորներ և զինտեխնիկա։