Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Մամուլ

Թուրքիայի հետ հանդիպման տոմսերը սպառված են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ Ապա՝ 3 օր անց, Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ։ Այս հանդիպումը, սակայն, ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Երկրպագուների շրջանում խառնաշփոթ է, մի մասը ֆեդերացիային անփութության հարցում է մեղադրում։ Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ ՀՖՖ-ն հայտնելով տոմսերի առցանց վաճառքի մեկնարկի մասին՝ տեղեկացրել էր նաեւ, թե մի քանի օրից Հանրապետական ստադիոնի տոմսարկղում նույնպես վաճառք է լինելու, ինչպես միշտ է եղել, սակայն հայ ֆուտբոլասերը ստադիոնի մոտակայքից տոմս գնելու հնարավորություն այդպես էլ չունեցավ։ Բացի այս, նախախաղային ժամանակահատվածը լարված է անցնում նաեւ այլ իրադարձություններով պայմանավորված։
Հանդիպումներին մասնակցելու համար մեր հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող մի շարք հայազգի ֆուտբոլիստներ։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ինչպես հայտնի է, որոշել է այս փուլում հավաքական հրավիրել Վարազդատ Հարոյանին, ով հանդես է գալիս Կիպրոսի «Անորտոսիս Ֆամագուստայում», Կամո Հովհաննիսյանին` ղազախական «Աստանայում», Անդրե Չալըշըրին` Շվեդիայի «Բրոմապոյկարնա» ակումբում: Ժորդի Արարատին (Կոլումբիան ներկայացնող «Ինդեպենդյենտե» ակումբ), Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիրի Տիկիզյանին: Գեորգի Հարությունյանին («Կրասնոդար-2»), Էդուարդ Սպերցյանին («Կրասնոդարի» հիմնական թիմ), Խորեն Բայրամյանին («Ռոստով»): Էդգար Բաբայանին (Դանիայի «Ռանդերս»), Տիգրան Բարսեղյանին («Սլովան Բրատիսլավա»), Լուկաս Սելարայանին (ԱՄՆ-ն ներկայացնող «Քոլամբուս Քրյու» ակումբ): Ժիրայր Շաղոյանին («ԲԿՄԱ Սոֆիա»), Սարգիս Ադամյանին («Քյոլն») եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին («Բոկա Խունիորս»)։

Լեոնիդ Բուրյակը, ով նախկինում գլխավորել է Ուկրաինայի հավաքականը, քննադատություն է հնչեցրել Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի հասցեին, ինչը քննարկման մեծ առիթ է դարձել մարզաշխարհում։ Բուրյակը քննադատել է Պետրակովին՝ Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի հավաքական ֆուտբոլիստներ հրավիրելու համար։ «Ես այս ամենից պարզապես շոկի մեջ եմ։ Չեմ էլ կարող բացատրել՝ Պետրակովի որոշումն ինչով է պայմանավորվում։ Իրականում կան հայ այլ ֆուտբոլիստներ, որոնք, Ռուսաստանի առաջնությունից բացի, խաղում են նաեւ այլ երկրների ազգային առաջնություններում»,- ասել է Բուրյակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երեկ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ «Հրապարակը» մի քանի հարց է հնչեցրել, այդ թվում` ֆուտբոլի վերաբերյալ, հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանի հավաքականը գտնվում այսքան անմխիթար վիճակում, արդյոք սրա պատասխանատուները հենց ՀՖՖ ղեկավարները չե՞ն, որոնցից մեկը ժամանակին, որպես մարզական լրագրող, աշխատում էր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում։ Փաշինյանը, հիշեցնենք, ժամանակին պնդում էր, թե ակնկալում են, որ մինչեւ 2050 թվականը ՀՀ ֆուտբոլի ընտրանին դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ «Եթե ուզում ենք ֆուտբոլի արդյունքները պոզիտիվ լինեն, ապա պիտի ներդրումներ անենք մանկապատանեկան ֆուտբոլի մեջ։ Այսօր թե՛ ֆեդերացիան, թե՛ կառավարությունը հենց այդ ճանապարհով էլ գնում են։ Հայաստանը տասնյակ միլիարդների ներդրումներ է կատարում առհասարակ սպորտի ոլորտում»,- պատասխանել է Փաշինյանը «Հրապարակի» հարցին՝ այդպես էլ չանդրադառնալով մեր բուն հարցին եւ չասելով, թե ինչ հաշիվ է կանխատեսում Հայաստան-Թուրքիա խաղի համար։