Քիշնևում խոսել են Մերձդնեստրում ահաբեկչություն նախապատրաստելու մասին
Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը, ով ղեկավարում է կառավարությունում վերաինտեգրման բյուրոն, անհամաձայնություն է հայտնել անջատողական Մերձդնեստրի դիրքորոշման հետ, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանգնած է Տիրասպոլում ԵԱՀԿ ներկայացուցիչների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու հետևում։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Մենք կասկած չունենք, որ Ուկրաինան չի կարող կանգնած լինել այս ենթադրյալ հարձակման հետևում։ Ուկրաինան չունի դրդապատճառներ, քանի որ ունի բավականաչափ խնդիրներ։ Նրանք, ովքեր պնդում են ենթադրյալ ահաբեկչության, այսպես կոչված, ուկրաինական ծագման մասին, ցանկանում են արատավորել Ուկրաինայի հեղինակությունը»,- ասել է նա Rlive հեռուստաալիքին տված հարցազրույցում։