Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։