ԵՄ-ն գործարք է պատրաստում Կիևին արկերի մատակարարման համար
Եվրամիությունը ավարտում է 2 միլիարդ եվրո արժողությամբ գործարքը Ուկրաինայի և այլ երկրների զինամթերքի պաշարները համատեղ մատակարարելու համար:
Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը։
Հրատարակության տվյալներով՝ 1 միլիարդ եվրո կօգտագործվի այն երկրների ծախսերը փոխհատուցելու համար, որոնք պատրաստ կլինեն սեփական պաշարներից զինամթերք ուղարկել Կիև, ևս 1 միլիարդ եվրո՝ նոր արկերի համատեղ գնման համար։