Պրիգոժինը խոսել է Բախմուտում տիրող իրավիճակի մասին
Բախմուտում «Վոստոկմաշ» ձեռնարկության գրավումից հետո վագներականները տեղափոխվում են արդյունաբերական գոտու կենտրոն։
Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«Գունավոր մետաղների գործարանի տարածքում պաշտպանվող ուկրաինացիները չունեն անհրաժեշտ սարքավորումներ՝ ջերմային սարքեր, գիշերային տեսողության սարքեր։ Չնայած պաշտպանության լրջությանը, Վագներին հաջողվել է գրավել այն»,- ասել է նա։
«Ծանր ու դժվարին մարտեր են ընթանում Բախմուտի կենտրոնի ուղղությամբ, որի կողքին մեր առաջավոր դիրքերն են»,- ասել է Պրիգոժինը։