Գերմանիան Իսրայելից հակահրթիռային համակարգեր կգնի
Գերմանիան Իսրայելից կգնի Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հայտնում է The Jerusalem Post-ը։
Հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մոտ երկու շաբաթից իսրայելական ռազմական տեխնիկա ձեռք բերելու մտադրության մասին թուղթ կստորագրի։ Փաստաթղթի ստորագրումից հետո Գերմանիան և Իսրայելը կկարողանան քննարկել գործարքի կոնկրետ մանրամասները մինչև դրա վերջնական հաստատումը:
Ներկայումս Գերմանիան տիրապետում է միայն ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգին, որը հարմարեցված չէ անվտանգության բազմաթիվ սպառնալիքներին: