ՆԱՏՕ-ի կործանիչները հետևել են ռուսական ինքնաթիռները
Գերմանական և բրիտանական կործանիչները օդ են բարձրացել՝ Էստոնիայի օդային տարածքի մոտ ռուսական ինքնաթիռներին հետևելու համար։
Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի օդային հրամանատարությունը։
«Էստոնիայում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ օդային պարեկային առաքելությունն ավարտել է իր թռիչքը։ Սա ցույց է տալիս դաշինքի անսասան նվիրվածությունը մեր ընդհանուր անվտանգությանը: Դաշնակից կործանիչներն իրականացրել են ռուսական «Իլ-78» և «Ան-148» օդանավերի սովորական հետախուզություն»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։