Թուրքիան ծրագրում է հաջորդ ամիս հաստատել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումը
Թուրքիան ծրագրում է հաջորդ ամիս հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայից առանձին Ֆինլանդիայի անդամակցության դիմումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց կարծիքով, պատգամավորները շատ հավանական է վավերացնեն որոշումը մինչև ապրիլի կեսերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։