Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Փաշինյանի արտահայտությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Փաշինյանի կողմից Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն արտահայտությունը:
«Հայաստանի վարչապետի փորձը կրկին միջամտել հայ բնակիչների հետ երկխոսության հարցին՝ հնչեցնելով ղարաբաղյան տարածաշրջանի իշխանության և ժողովուրդ արտահայտությունները անընդունելի է»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ հայկական ծագումով Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչների իրավունքները երբեք չեն կարող ավելի բարձր լինել, քան տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության իրավունքները, և Ադրբեջանը կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ իր տարածքում»,-նշվում է հայտարարության մեջ: