23-ամյա երիտասարդի մեքենայում դանակ է հայտնաբերվել
Մարտի լույս 11-ի գիշերը պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երևանցու։
Ոստիկանությունից հայտնում են, որ Մեքենայում դանակ կար։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։