«Մեծ յոթնյակի» երկրները կպահպանեն ռուսական նավթի գինը
«Մեծ յոթնյակի» երկրները և անձամբ Բայդենը հանդես են եկել ռուսական նավթի առավելագույն գինը մեկ բարելի դիմաց 60 դոլարով պահպանելու օգտին:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Մեծ յոթնյակի դիրքորոշումը կարող է նոր լարվածություն առաջացնել ԵՄ-ում՝ կապված գների առավելագույն շեմի հետ: Լեհաստանի, Էստոնիայի և Լիտվայի իշխանությունները նախօրք կոչ են արել իջեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնի առաստաղը մինչև 51,45 դոլար, սակայն դա չի արվի»,–գրում է թերթը։