NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ո՞ւմ է պետք նման «շարունակությունն» ու «տրամաբանական ավարտը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդային ժամանակների մի քայլերգ կար՝ հանրահայտ Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ: Ասում էր՝ հեղափոխությունն ունի սկիզբ, հեղափոխությունը վե՛րջ չունի: Հիմա մերն է, ավելի ճիշտ՝ «քայլողներինը»: Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է»: Այս դեպքում իսկապես կարելի է ասել՝ էդ մեզ սպառնո՞ւմ ես: Չէ՛, լո՞ւրջ: Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ «հեղափոխությունը», ազգի ու պետության գլխին թափվող շարունակական փորձանքների տեսքով ու որպես մի հավաքական պատուհաս, շարունակվում է:


Թե բա՝ «փլուզվող աշխարհ», «փլուզվող շենք», չմոռանանք՝ «ակը տակից թռած ավտո»: Իրավիճակում, կամ ավելի տեղին է ասել՝ մղձավանջի, եթե կուզեք՝ քպղձավանջի պայմաններում, որի մեջ հայտնվել ենք, հայտարարել, թե՝ «հեղափոխությունը շարունակվում է», նույնն է, թե ասես՝ «պատուհասը շարունակվելու է»: Թեպետ, երևի դա էլ նկատի ուներ, ասելն էլ ինչպե՞ս է լինում: Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամանոց ճապաղ ասուլիսի հիմնական միտքն այն էր, որ փորձանքներն ու կորուստները շարունակվելու են: Այո, տեսնում ենք, որ «հեղափոխությունը շարունակվում է»: Եվ քանի դեռ «հեղափոխությունը շարունակվում է», «ապագա» չի լինելու, առնվազն Հայաստանի, Արցախի ու հայության համար: Չի՛ լինելու, որովհետև այդ «հեղափոխության» գլխավոր թիրախը Հայաստանն ու Արցախն են, նպատակը՝ Հայաստանն ու Արցախը կործանելն է:

Քանի դեռ վերջնական կործանումը արձանագրված չէ, իսկ «շարժիչ ուժն» էլ ղեկի մոտ է, «հեղափոխությունը շարունակվելու է»: Այսինքն՝ շարունակվելու են աղետները, մահերը, կորուստները: «Պրոֆեսիոնալ հեղափոխականներին» (այսինքն՝ իրենց համար «հեղափոխությունը» մասնագիտություն է, ապրուստի միջոց) նման շարունակությունը պետք է, դա իրենց հացուջուրն է: Բայց երկրի հետ կործանվող մնացյալի՞ ինչին է պետք այդ մահաբեր ու երկրաքանդ «հեղափոխության» շարունակումն ու «տրամաբանական ավարտը», թող յուրաքանչյուրն ինքնուրույն հետևություն անի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում