NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Մարդիկ թերսնման խնդիր ունեն, թանկարժեք բնակարաններով ուրախանալը հարգանքի բացակայության նշան է»․ փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի կարծիքով, տնտեսական քաղաքականության մեջ համակարգային մոտեցման բացակայություն կա: Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումները, նաև եկամուտների անհավասարաչափ բաշխման խնդիրները փորձագետը հենց նշված համատեքստում է դիտարկում:

«2018-ից մեզ խոստացան, որ առանց «իզմերի» քաղաքականություն է լինելու: Ինչպես բոլոր ոլորտներում, տնտեսական ոլորտում ևս պարբերաբար առանց «իզմի» քաղաքականությանն ենք բախվում: Այս պարագայում դժվար է ասել, թե բանաձևային ինչ մոտեցում ունի այս իշխանությունը նույն եկամուտների, աշխատավարձերի բարձրացման տեսանկյունից: Եթե փորձենք, ամեն դեպքում, տալ այդ բանաձևը, ապա այն ըստ իրավիճակի է: Այսինքն, իրավիճակային որոշումներ, ինչ-ինչ խնդիրների իրավիճակային լուծումների ենք ականատես լինում: Տարբեր ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումներ ենք տեսնում, որոնք որոշ դեպքերում ընդգծված, որոշ դեպքերում՝ ենթադրելի քաղաքական նպատակներ են հետապնդում: Օրինակ են ցույցերի ժամանակ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լիլիա Ամիրխանյանը:

Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ սոցիալական լարվածության պարագայում ցանկացած խմբի աշխատավարձի ավելացումը միայն դրական կարող է դիտվել: Այս տեսանկյունից բացառություն համարելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումները՝ նա հավելեց. «Երբ երկրում կա սոցիալական բավականին մեծ լարվածություն, բարձրաստիճան պաշտոնյաները «գոտիները ձգելու» տեսանկյունից առաջինը պետք է օրինակ ծառայեն, որ սոցիալական անարդարության խնդիր չլինի»: Ամենաքննադատելի հարցը, նրա խոսքով, այն է, որ չունենք որևէ բանաձև, հստակ որդեգրած քաղաքականություն, թե, ի վերջո, եկամուտների բարձրացման քաղաքականությունն ինչ մոդելով է իրականացվում:

«Կա՞ հստակ ընտրված ձեռագիր, թե՞ ոչ: Ակնհայտորեն տեսնում ենք, որ չկա: Բնական է, որ երբ ոչ թե համակարգային, այլ իրավիճակային լուծումներ են տրվում, ապա մի տեղ ինչ-որ խնդիր լուծվում է, մեկ այլ տեղ խնդիրներ, հարցադրումներ, անհավասարության ու սոցիալական անարդարության միջավայր կամ առնվազն նման զգացողություններ են առաջանում հանրության մոտ: Մեծագույն խնդիրը հստակ քաղաքականություն ու մոդել չունենալն է: Հաշվի առնենք վերջին երկու տարվա գնաճային ճնշումները, սոցիալական լարվածությունը, կորոնավիրուսը, 2020-ի աղետաբեր պատերազմը, հաջորդած էսկալացիաներն ու դրանց հետևանքները: Այս ամենի հետևանքով մենք առողջապահական ու սոցիալական՝ հատկապես զինհաշմանդամներին առնչվող հարցերում իրավիճակի սրացում ունեցանք: Այս իրավիճակում հստակ պետք է որևէ աշխատող մոդել որդեգրվեր ու կիրառվեր: Օրինակ՝ վերջին երկու տարին անընդհատ պահպանվող գնաճային ճնշումներն առնվազն հուշում էին, որ երկիրը պետք է գնար եկամուտների ինդեքսավորման ճանապարհով, կամ գոնե պետք է դիտարկվեր այդ հնարավորությունը»,ասաց նա՝ շեշտելով, որ ինդեքսավորման մոդելը չի ենթադրում իրավիճակային լուծումներ:

«Մեզ մոտ, այո, մասնակի ինդեքսավորում եղել է. նվազագույն կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ է բարձրացել, տարբեր ոլորտներում հատվածական լուծումներ են տրվել: Սրանք մասնավոր ինդեքսավորման մոդելներ են: Ընդ որում՝ նման սոցիալական լարվածության պայմաններում պետք էլ չէր ենթադրել, որ արդար բաշխման սկզբունքով են լինելու: Մինչդեռ, ըստ համընդհանուր ինդեքսավորման մոդելի, գնաճային ճնշումներից ելնելով՝ եկամուտները պարբերաբար վերանայվում են: Այս տեսանկյունից նաև տնտեսական ռեսուրսների հետ կապված խնդիրներ կարող էին լուծվել, քանի որ պարբերաբար վերանայումների դեպքում բյուջեի վրա բեռը այնքան մեծ չի լինում, որքան 2 կամ տարին մեկ տրվող հատկացումների դեպքում է»,-նկատեց Լ. Ամիրխանյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ նշված մոդելի բացակայությանը զուգահեռ կան գործընթացներ, որոնք նման իրավիճակում տեղին չեն: «Տարատեսակ պարգևավճարների, բյուջեից հատկացումների ենք ականատես լինում, որոնք սոցիալական լարվածության իրավիճակում գտնվող երկրին հարիր չեն: Հետևաբար առաջանում են հարակից հարցադրումներ, թե, օրինակ՝ նույն դատախազների համար որքանո՞վ է արդար հավելավճարով 92 տոկոս եկամուտի ավելացումը, երբ սոցիալական խոցելի խմբերի առումով լրջագույն խնդիր ունենք: Մեծ հաշվով՝ խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ այս համատեքստում նաև առաջնահերթությունների գնահատման խնդիր կա:

«Եթե համակարգային մոտեցում չկա, ապա չկա նաև իրավիճակի համապարփակ գնահատական, դրանից բխող եզրակացություններ, գործողություններ՝ նաև ըստ առաջնահերթության: Առաջնահերթությունների խնդիրը բավականին լուրջ է: Մենք առաջնահերթությունների գնահատման ճգնաժամ ունենք՝ պայմանավորված նույն համակարգային մոտեցման բացակայությամբ: Սպասում են մինչև իրավիճակը հասունանա, հասնի պիկային մակարդակի ու նոր են փորձում քիչ թե շատ լուծումներ տալ: Դեռ մի կողմ թողնենք արդյունավետությունը, բայց եթե անգամ ենթադրենք, որ կառավարման որակների հետ կապված խնդիր չկա, ամեն դեպքում, իրավիճակային լուծման դեպքում առաջնահերթ համարվող խնդրի լուծում հնարավոր չէ, քանի որ այդ պահին հասունացած խնդիրն է լուծվում»,հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, նաև իրավիճակի ճիշտ ախտորոշման ճգնաժամ կա: «Գնաճի, մարդկանց ապրելու վերաբերյալ հարցադրումներին արձագանքելով՝ պատասխանատու մարմնի ղեկավարը, չտիրապետելով իրավիճակին, ասում է՝ «մենք հիմա շատ ավելի լավ ենք ապրում»: Անգամ կարող է զարմանալ հարցադրումներից ու հարցնել՝ «կարծում եք՝ վա՞տ ենք ապրում»: Սա վկայում է այն մասին, որ չունենք նաև իրավիճակի ախտորոշում»:

Անդրադառնալով պաշտոնյաների՝ թանկարժեք բնակարանների ձեռքբերման փաստը Նիկոլ Փաշինյանի կողմից «լավ լուր» որակելուն՝ Լ. Ամիրխանյանը շեշտեց. «Սեփական հանրության նկատմամբ նաև հարգանքի էլեմենտի բացակայություն ունենք: Բացի նշված օրինակից, նման շատ այլ դրվագների ենք ականատես եղել: Փաստացի, մարդիկ այսօր բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները ավելի քան մեկ տարի է՝ հասել են մի մակարդակի, երբ մարդիկ պարզապես թերսնման խնդիր ունեն: Մենք թերսնման աճի վիճակագրությունն էլ ենք ստանում: Հասկանալի է՝ կա ձգտում համոզելու, որ ամեն ինչ լավ է, բայց ամեն ինչ խոսքով չի սկսվում ու ավարտվում: Մարդիկ իրենց առօրյայում ամեն ինչ զգում ու տեսնում են: Այս պարագայում նման ուրախ արտահայտություններ անելը նշանակում է, որ գործ ունենք հարգանքի էլեմենտի բացակայության հետ»:

Ամիրխանյանի խոսքով, գործող մոդելով ոչ թե մեր տնտեսությունն է զարգանում, այլ պարզապես վիճակագրությունն է ավելանում, և դա խարսխված է առևտրի և ծառայությունների վրա: «Մեծամասամբ նաև արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճի և զարգացման դեպքում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ակնհայտ փաստ է: Անգամ թվային պատկեր չունենալով կարելի է ենթադրել, որ նույն 2022-ը եղել է հարստացողների, ավելի շատ հարստացողների և բնակչության՝ ավելի շատ աղքատացման տարի: Նշված երկու սեգմենտների միջև ճեղքն ավելացել է, ինչի հետևանքով նվազել է միջին խավը: Այս առումով պատահական չէ, որ ահազանգում էինք նոր կատեգորիայի՝ աշխատող աղքատների մասին, որի դեպքում կայուն եկամուտ ունեցողները ևս կանգնում են աղքատության երևույթների առաջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդիվ առաջացած բացասական էֆեկտները առաջիկայում ևս պահպանվելու են՝ հաշվի առնելով նաև պահպանվող գնաճը, ավելի լայն հատվածների համար եկամուտների չնչին ավելացումները, Հայաստանի տնտեսության կառուցվածքային և զարգացման որակական փոփոխությունների բացակայությունը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում