Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները. Ասադ
Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ Ուկրաինայի 4 շրջանների տարածքները գրավելուց հետո, հայտարարել է Բաշար ալ-Ասադը։
«Անշուշտ, ես ասում եմ, որ դրանք պատմականորեն ռուսական տարածքներ են»,- ընդգծել է Սիրիայի նախագահը։
Ասադը հիշեցրել է, որ մոտ 100 տարի առաջ Ուկրաինային փոխանցված տարածքներում ապրում էին Ռուսաստանի քաղաքացիներ, և փաստերը ցույց են տալիս, որ դա ռուսական հող է: