NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ադրբեջանցիներն այս անգամ չեն խուսափել հայերից

«Հրապարակ» թերթը գրում է.

Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 11-15-ը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել էր Մանամա (Բահրեյնի Թագավորություն)։ Այցն աչքի ընկավ ուշագրավ միջադեպով, որի մասին հանրությանն իրազեկեց անձամբ ԱԺ նախագահը՝ իր էջում։ «Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները եւ խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միեւնույն է` չեք ցուցադրելու»,- գրել էր Սիմոնյանը եւ ներկայացրել իր եւ լրագրողի միջեւ ծավալված երկխոսությունը. «Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV-ն հաստատ կցուցադրի, պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետեւանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ Միլիմեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է, եւ որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները եւ այլն, եւ այլն: Կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա»: Վերջում էլ ԱԺ նախագահն «ազատություն» էր մաղթել հարեւան երկրի ժողովրդին եւ մամուլին։

Այս հրապարակումից հետո շատերին հետաքրքրեց՝ ինչպես ու ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ԱԺ նախագահի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Բանն այն է, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, որպես կանոն, հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ շփումներ տեղի չեն ունենում: Հատկապես պատերազմից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները դեմոնստրատիվ կերպով հրաժարվել են բոլոր հնարավոր շփումներից: Անգամ միջոցառումներից հետո տեղի ունեցող հյուրասիրությանն են հրաժարվել մասնակցել, քանի որ պետությունների ներկայացուցիչները սեղանի շուրջ տեղավորվում են այբբենական հերթականությամբ, եւ ստացվում է այնպես, որ մեր եւ հարեւան պետության ներկայացուցիչները բավականին մոտ պետք է նստեն։ Կողմերի «փոխհարաբերությունը» դրսեւորվել է միայն նրանով, որ ամբիոնից արձագանքել-հակադարձել են միմյանց ելույթներին։ Նույն գծի մեջ էլ իրենց պահել են նաեւ պատվիրակությունների այցերը լուսաբանող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է տեղի ունեցել Բահրեյնի հանդիպումը, ո՞ւմ նախաձեռնությամբ, գուցե երրորդ կողմի միջնորդական առաքելության արդյո՞ւնքն է եղել։ Ծովինար Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ հայկական կողմի համար եւս զարմանալի է եղել, երբ ԱԺ նախագահի ելույթից հետո ադրբեջանցիները, սովորույթի համաձայն, մեր պատվիրակներին հայացքներով զննելուց հետո ի վերջո մոտեցել են ԱԺ նախագահին` հարցազրույցի խնդրանքով։ Խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանական հիշյալ լրատվամիջոցը միայն Ալեն Սիմոնյանի կողմից իր հարցազրույցի մանրամասները հրապարակայնացնելուց հետո է ընդհանուր ռեպորտաժ պատրաստել՝ չհրապարակելով նրա խոսքը: Խոսնակն ասաց. «Ես նույնիսկ իմ հեռախոսահամարը փոխանցեցի, որ նյութը պատրաստելիս խնդիրների դեպքում զանգահարեն, իսկ իրենք հրաժարվեցին իրենցից կոնտակտային տվյալներ փոխանցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։