Վերաքննիչի դատավոր ու քպ-ական բդխ-ի անդամ Մակյանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը. Մելիքյան
Վերաքննիչի դատավոր ու քպ-ական բդխ-ի անդամ Մակյանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Մի սարքովի գործով, որով մի քանի ամսից լրանալու է վաղեմության ժամկետը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Դե ինչ, սպասենք՝ տեսնենք, թե ինչ պաշտոն են տալու բդխ նշված անդամին՝ քպ-ահաճո որոշում կայացնելու համար։
Որպես իրավապաշտպան՝ ես կարծում եմ, որ նա լիովին «արժանի է» հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին»,-գրել է նա։