Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». ԶաքարյանԱյսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ. Քաղաքագետի խորհուրդը՝ դեբատից առաջՄայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԱմառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին ու կավարտվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն և Արևմուտքը Հայաստանին մոտենում են՝ «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. Մարիա ԶախարովաՍուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակներըԲելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համարԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն են կրել Իրանի զինված ուժերից. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա ԽամենեիՄենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի. Մհեր ՄկրտչյանՀաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՄի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խարկովին. կան զոհեր, տասնյակ վիրավորներ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել «Ուժեղ Հայաստան»-ն անցավ «ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ». վերլուծաբանԴոլարի առքը 367 դրամ է, վաճառքը՝ 370. տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 4-ի դրությամբԱրթուր Օսիպյանը հրաժարվել է Անահիտ Մանասյանի ծառայություններիցՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին. ՕվերչուկՕդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա․ հնարավոր են տեղումներԵթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը՝ պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը Ռուբիոն ստորագրել է հունիսի 1-ինՀակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակված ձայնագրություններն ամբողջական չեն. Խուդոյան
Գոնե հասկանո՞ւմ եք, որ սա ուտում են երեխաներ. կաթնամթերքը ժամկետի մեջ է, բայց մեջը բորբոս է (լուսանկարներ)
Եթե հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելուԵթե ԵՄ ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ. ՕվերչուկՀայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80.000 քաղաքացի. News.amՀակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալուհերթական դեպքերը Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ»
Ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի մասին
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Վազող տողեր

Հարյուրավոր գյուղեր, որոնցից մեծ մասը սահմանամերձ է, մահանում են. Արմագեդոն. 4-րդ հրապարակում. Հրանտ Բագրատյան

100-որ գյուղեր, որոնցից մեծ մասը սահմանամերձ, մահանում են: Այս մասին իր «Արմագեդոն» խորագրով 4-րդ հրապարակման մեջ գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այսօր քննության ենք առնելու, թե 2018-2022թթ. թե տնտեսական աճն ինչպես է բաժանվել մարզերի, քաղաքների ու բնակավայրերի, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների միջև։

2022թ տարեսկզբի դրությամբ Երևանում ապրում էր 1092.8 հազ. մարդ, ինչը կազմում ՀՀ բնակչության (2961.5 հազ մարդ) սոսկ 36.9%ը։ Այդուհանդերձ Երևանում է արտադրվում ՀՆԱ 59.9%-ը։ Երևանում է կենտրոնացած առևտրի 69.7, ծառայությունների 86.8, կապի 86.7, ուղևորաշրջանառության 78.5, մշակույթի և զվարճությունների 98.5, կրթության 90.9, բժիշկների 74.0 տոկոսը։ Մեր գնահատմամբ, Երևանցիներին է պատկանում բանկային ավանդների մոտ 85%-ը։ Ստացվում է, որ տնտեսապես մենք համարյա թե քաղաք-պետություն ենք դարձել։ Է մեր «հարևաններն» էլ դա նկատում են և ասում, որ մեզ մի քաղաքն էլ բավարար է։

Նշված բոլոր ոլորտներում կենտրոնացման տեմպերը հատկապես բարձր են եղել 2017-2021թթ. երբ կյանքի կոչվեցին համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքներն ու որոշումները։ 100-որ գյուղեր, որոնցից մեծ մասը սահմանամերձ, մահանում են։ Որպեսզի գյուղը կանգուն մնա ու հող պաշտպանի, այն, որպես կանոն, պետք է ունենա գյուղապետ (պետական չինովնիկ) դպրոց, մանկապարտեզ, ակումբ, բուժկետ և եկեղեցի։ Այս իշխանություններն այդ ամենը վերացնում են։ Հազարավոր երիտասարդներ, գյուղում աշխատելու, մնալու, հայրենի հողը պաշտպանելու փոխարեն գալիս են Երևան պարեկային ծառայություն կամ էլ դրա նման անկապ գործերով են զբաղվում։

Բնակչության 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն Երևանում կազմում է 3.403 հազ դրամ (2021), իսկ հանրապետության միջինը 2.087 հազ դրամ է։ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով Երևանը գերազանցում է Գեղարքունիքին ու Շիրակին (համապատասխանաբար 880 և 900 հազ.դրամ ) 3.9 և 3.8 անգամ։ Ընդամենը 3 տարի առաջ (2018-ին) Երևանը տալիս էր ՀՀ ՀՆԱ սոսկ 54%-ը, և Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից առաջ էր 2.8-2.9 անգամ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, օրինակ, Գերմանիայում ամենազարգացած (Համբուրգ) և անմենահետամնաց (Բրանդենբուրգ Հյուսիս) հողերի տնտեսական զարգացման մակարդակը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ հաշվով կազմում է 2.5 անգամ , ԱՄՆ-ում ամենազարգացած նահանգը (Կալիֆոռնիա) ամենահետամնացից (Յուտա) բարեկեցիկ է 3.2 անգամ։

Այս առումով ՀՀ-ն այդ նույն ցուցանիշով (4 անգամ) ավելի շատ նման է Եվրոպայի տնտեսապես հետամնաց երկրներին։ Օրինակ, Ուկրաինայում 1 շնչին ընկնող համախառն արդյունքի ցուցանիշով Կիև քաղաքը գերազանցում է Վոլինի մարզին 7 անգամ ։

Նման անհամաչափ զարգացումը խնդիրներ է ստեղծում ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Ստացվում է, որ Երևանում սոցիալական, արտադրական, տրանսպորտային ենթակառուցվածքները գերբեռնված են, իսկ մարզերում դրանք, որպես կանոն, թերբեռնված են։ Դա էականորեն իջեցնում է վերարտադրության արդյունավետությունը։ Մայրաքաղաքում առկա են բազմաթիվ տրանսպորտային, կապի, ջրամատակարարման, էներգոմատակարարման խնդիրներ այն դեպքում, երբ մարզերում համապատասխան հզորությունները պարապուրդի են մատնված։ Միայն խցանումները հսկայական ժամանակ են խլում քաղաքացիներից, էապես իջեցնում են աշխատանքի արտադրողականությունը տնտեսության մեջ։ Էլ չենք խոսում այն մասին, որ տնտեսական զարգացման շեշտակի անհամաչափությունները լուրջ անվտանգային խնդիրներ են ստեղծում։

Նման կարգի զարգացումներն այլ բացասական հետևանքներ էլ ունեն։ Որպես կանոն, բնակչության լայն շերտերի եկամուտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում իջնում է։ Այսպես, 1996-ին վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությունը ՀՆԱ-ում կազմել է 40.0% (264.4 մլրդ-ը 661.2 մլրդ-ի համեմատ ), 2006-ին՝ 38.9% (1035.7 մլրդ-ը 2656.2 մլրդ-ի համեմատ ), 2016-ին՝ 34.8% (1763 մլրդ-ը 5067 մլրդի նկատմամբ ) և 2019-ին՝ 33.4% (2186 մլրդը 6543 մլրդի համեմատ )։ "ժողովրդական" հեղափոխությունները հաճախ են մասսաների վիճակն էլ ավելի վատացնում. երբ ամեն ինչ կենտրոնացվում է, տնտեսական "զոհողություններն" անխուսափելի են։

Տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կազմում են ՀՀ համախմբված բյուջեի սոսկ 8-9 տոկոսը։ Գործող օրենսդրությամբ ՏԻՄ մարմիններին (համայնքներին) ամրագրված են հետևյալ հարկատեսակները. հողի հարկ, գույքահարկ, բնապահպանական վճարներ և մասհանումներ համայնքի տարածքում գանձվող եկամտային հարկից ու շահութահարկից։ Այս վերջինը, մասհանումները օրենքով քանակապես սահմանված չեն։ Եվ ուրեմն յուրաքանչյուր տարի պետական բյուջեի մասին օրենքն ընդունելիս օրենսդիրը որոշում է, թե ինչքան մասհանում պետք է կատարել։ Իսկ օրենսդիրը ամեն տարի ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան օրենքում հատուկ կետ է սահմանում առ այն, որ "համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները տվյալ բյուջետային տարում չեն կատարվում։ ՏԻՄ մարմինների համար արդեն 21 տարի է այդպես են վարվում, իսկ Երևանի մասով՝ 14 տարի։ Ավելին, այսպես կոչված տեղական տուրքերը (օրինակ, գույքի կադաստրային գրանցման մասով) գրեթե վերացված են։

Արդյունքում, համայնքների բյուջեների տեսակարար կշիռը համախմբված բյուջեում վերջին 10 տարիներին 10-11%-ից իջել է 8-9%-ի։ )։ Օրինակ, 2011-ին համայնքների բյուջեն կազմել է 90.9 մլրդ դրամ։ Դա համախմբված բյուջեի 10.4% էր (877.9 մլրդ. դրամ)։ 2014-ին այդ թիվն իջավ 9.8%-ի (114.2 մլրդ դրամը 1170.4 մլրդ-ի համեմատ)։ 2017-ին այն արդեն 11% էր (133.6-ը 1244.3-ի համեմատ)։ 2021-ին այն 9% էր (149.7 մլրդ-ը 1659.2-ի համեմատ)։ Համապատասխանաբար, տարեցտարի համայնքներին տրվող դոտացիաներն ավելանում են, նրանց կախվածությունը կառավարությունից մեծանում։ Ի՞նչ է ստացվում, կոպտորեն ասած, բնակչության 63%-ը տնօրինում է բյուջետային միջոցների սոսկ 9%-ը։ Սա է պատճառը, որ անկախության 30 տարիներին տարածքային անհամաչափ զարգացումը դարձել է լրջագույն հիմնախնդիր։ Այդ ընթացքում, օրինակ, Երևան քաղաքում կարողացել ենք կառուցել մետրոպոլիտենի մեկ կայարան (1993-1997, Չարբախ)։ Դրանից հետո ոչինչ չի կառուցվել ու չի էլ լինի։ Քանզի Երևանն այլևս չունի փայամասնակցություն եկամտահարկի ու շահոթահարկի մասհանումների տեսքով։ Ամբողջ բյուջեն (բացի չնչին գույքահարկից ու հողի հարկից) գնում է կենտրոնական կառավարությանը։

Իսկ նա ունի իր հիմնախնդիրները և առաձին բնակավայրերի զարգացումն իրեն չի հետաքրքրում։ 1997-ից ոչինչ չի կառուցվել այդ թվում այն պատճառով, որ Երևան համայնքին շահութահարկից ու եկամտահարկից մասհանումներ չեն կատարվում։ Այնպես որ եթե չկա Երևանին շահութահարկից ու եկամտահարկից մասհանումներ կատարելու կոնկրետ ծրագիր, ապա պետք է հասկանալ, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան կառուցելու ոչ մի ծրագիր էլ չկա. նախընտրական դատարկ խոստում է միայն։ Այդ նույն տրամաբանությամբ վերջին 5 տարիների չեն կառուցվել ու չեն կառուցվելու տրանսպորտային հանգույցներ, ստորգետնյա ավտոկանգառներ, ստորգետնյա ու վերգետնյա անցումներ, կամուրջներ, թունելներ և այլ ենթակառուցվածքային շինություններ։ Սրանք բնակելի շենքեր չեն (որ վաճառեն). անպայման բյուջետային ծախսեր են պահանջում։ Ու ոչինչ էլ չի լինի, քանի դեռ Կառավարությունը թույլ չի տվել համայնքներին (այդ թվում Երևանին) բյուջետային ինքնաբավություն ունենալ։

Հետաքրքիրն այն է, որ չնայած օրենսդրության մակարդակով (Սահմանադրություն + օրենքներ), ինչպես նաև այսպես կոչված 2018թ հեղափոխության արդյունքում հռչակվում են ժողովրդավարական արժեքների հաղթանակի, ապակենտրոնացման, ինքնավարություն աստիճանի բարձրացման թեզեր, գործնականում արվում է հակառակը։ Օրինակ, 2018-ից հետո նոր իշխանությունները ոչ միայն չկասեցրին նախկիննների սկսած աշխատանքը համայնքների խոշորացման ուղղությամբ, այլ արագացրեցին էլ ավելի մեծ թափով։ Արդյունքում, ՏԻՄ մարմիննների ֆինանսական ինքնաբավությունը վատացել է։

Հիմա քննության առնենք տնտեսական շրջանառությունը խոշոր ու փոքր բիզնեսների ձեռքում կենտրոնացնելու հիմնախնդիրը։ Պարզենք, մասնավորապես, օլիգարխներ կա՞ն, թե՝ ոչ։ «Օլիգարխ» բառն իմ դուրը չի գալիս։ Ստիպված եմ այն օգտագործել այն, քանզի օրվա իշխանություններն այն մատի փաթաթան են դարձրել. իբր թե իրենք եկան ու օլիգարխներին վերջապես վերացրին։ Բացատրեմ, որ դասական իմաստով օլիգարխը այն խոշոր գործարարն է, որն ունի գերիշխող դիրք բիզնեսի այս կամ այն ոլորտում և, միևնույն ժամանակ, ներկայացված լինելով իշխանության այս կամ ոլորտում, հնարավորություն ունի հօգուտ իրեն օրենսդրական ու վարչական որոշումներ կայացնել։ Հիմա, այս իշխանության գործունեության 6-րդ տարին է սկսել և կարելի՞ է արդյոք պնդել, որ ԱԺ-ում կամ գործադիրում խոշոր գործարարներ չկան։

Իհարկե ոչ։ Կան և ուղղակի և անուղղակի իմաստով (երբ իրենց փոխարեն իրենց երեխաներն են պաշտոնավարում)։ Ին՞չն է հիմք տալիս այսօրվա իշխանություններին պնդելու, որ օլիգարխների ժամանակներն ենցել են։ Անհասկանալի է։ Կախարդական փայտիկով 1 օրում հայտարարեցին, որ օլիգարխների հարցերը լուծվել են։ Կարո՞ղ եք ցույց տալ մեկին, որ նախկինում օլիգարխ էր, իսկ հիմա՝ ոչ։ Այնուհետև, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ տնտեսության կենտրոնացման ու համակենտրոնացման տեմպերն արագացել են։ Այսպես, 2021թ., օրինակ, մանրածախ առևտրի 79.3%-ն իրականացվել է խանութներից, սպառողական ապրանքների շուկաներից՝ 4.5%-ը, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներից՝ 1.1%-ը, կրպակներից 1.4%-ը ։ 2011-ին այդ թվերն այսպիսին էին. 63.8%, 12.3%, 1.8% և 3.4% , իսկ 2001-ին համապատասխանաբար՝ 47.3%, 29.2%, 5.1% և 12.9%։ Փոքր բիզնեսը պարզապես սպանում են, հայտարարելով, թե իբրև տարածքներ են ազատում ժողովրդի համար։

Մինչդեռ դա առևտրի ոլորտում իշխանության մերձավոր օլիգարխների դիրքերի ուժեղացման արդյունք է։ Ասվածի վկայությունն է նա՜ այն, որ եթե 2003թ. մեծածախ առևտուրը կազմում էր մանրածախի 21.2%-ը (146 մլրդ դրամը 688 մլրդ դրամի համեմատ) , 2008-ին այն կազմում էր 48.6%-ը (515 մլրդ դրամ 1059-ի համեմատ), 2012-ին այն արդեն 52.8%-ը (728 մլրդ-ը 1379-ի համեմատ), 2017-ին՝ 86.5%-ը (1156 մլրդ դրամը 1335-ի համեմատ), 2021-ին՝ 118.2%-ը (1806 մլրդը- 1528-ի համեմատ) ։ Իսկ մեծածախ առևտուրն ամբողջությամբ օլիգարխատի ձեռքերում է։

Շարունակելի

Արմագեդոնի 1-ին հրապարակման մեջ առկա է վրիպակ. բանն այն է, որ 2018-2022թթ. ՀՆԱ հավելաճը կազմել 2928 մլրդ դրամ և ոչ թե 2298 մլրդ դրամ։ Դրա հետ կապված 2018-2022թթ. ՀՆԱ մեկ միավոր աճի համար ծախսվել է ոչ թե 5.8 միավոր ռեսուրս, այլ 4.6։ Ներողություն ենք հայցում նման վրիպակի համար։ Այդ վրիպակի հետ կապված ոչիչն չի փոխվում և բոլոր որակական դատողությունները մնում են ուժի մեջ»,-գրել է նա։