Ի՞նչ զենք է մատակարարել Չինաստանը Ռուսաստանին
Չինական ընկերությունները Ռուսաստան են ուղարկել 1000 ինքնաձիգ և այլ սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
Այս մասին գրում է Politico-ն։
Մատակարարումն իրականացվել է 2022 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ China North Industries Group Corporation Limited-ը, որը երկրի խոշորագույն պետական պաշտպանական կապալառուներից մեկն է, 2022 թվականի հունիսին հրացաններ է առաքել ռուսական Tekhkrim ընկերությանը։