«Մենք ոչ մի ցեղասպանություն չենք հայտնաբերել Ուկրաինայի տարածքում». ՄԱԿ
Ուկրաինայի հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովը, որը գործում է ՄԱԿ-ի գլխավորությամբ, ռուսների լայնածավալ ներխուժումից հետո չկարողացավ հավաքել ուկրաինացիների ցեղասպանության ապացույցներ։
Այս մասին ասել է հանձնաժողովի ղեկավար Էրիկ Մեսեն։
«Մենք ոչ մի ցեղասպանություն չենք հայտնաբերել Ուկրաինայի տարածքում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Մեսեն հավելել է, որ խումբը ապացույցներ է հավաքում, և կան որոշ կետեր, որոնք կարող են հարցեր առաջացնել հնարավոր ցեղասպանության վերաբերյալ։