Պուտինը զանգահարել է Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ։
Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման վերաբերյալ։