Չինաստանը արդեն մասնակցում է բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծմանը․ Հենրի Քիսինջեր
Սաուդյան Արաբիայի և Իրանի կողմից Չինաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը լրջորեն փոխում է ռազմավարական իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Այսպես է ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսին տված հարցազրույցում Քիսինջերն ասել է, որ Չինաստանը վերջին տարիներին հայտարարել է, որ պետք է մասնակցի աշխարհակարգի ստեղծմանը։ Այժմ նա կարևոր քայլ է կատարել այս ուղղությամբ:
ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ Չինաստանը գնալով ավելի կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում։ Խոսելով Թեհրանի դեմ իսրայելական կողմի ձեռնարկած միջոցների մասին՝ Քիսինջերն ընդգծել է, որ Իրանի վրա ճնշում գործադրելիս այժմ պետք է հաշվի առնել Չինաստանի շահերը։
Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն այլևս անփոխարինելի ուժ չէ տարածաշրջանում։ Դա ավետում է բազմաբեւեռության սկիզբը Մերձավոր Արեւելքում։