Բախմուտի պատճառով Ուկրաինան կարող է մնալ առանց զինամթերքի․ The New York Times-ի աղբյուր
Պաշտպանելով Բախմուտը՝ Ուկրաինան կարող է սպառել զինամթերքը այս գարնանը խոշոր հարձակման համար։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի աղբյուրին:
Որպեսզի երկրի արևելքում գտնվող քաղաքը Ռուսաստանի կողմից չգրավվի, ուկրաինացի զինվորականները օրական հազարավոր հրետանային արկեր են արձակում։
Մի քանի օր շարունակվող հրետանային կրակից հետո Պենտագոնը նախազգուշացրել է Կիևին առանցքային պահին զինամթերքը վատնելու մասին, ասել է ամերիկացի պաշտոնյան: