Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից
Մամուլ

Իմ շփումները պաշտոնյաների, հանրության հետ օգնեցին սահմանել «կարմիր գծերը»․ հուսով եմ՝ Արցախի ղեկավարության համար դրանք միշտ անխախտելի են լինելու․ Ռուբեն Վարդանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ:

- Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։

- Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին:

- Դուք աննահանջ պայքարի կողմնակից եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի պահվածքը  և ի՞նչ լուծում եք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդյո՞ք բաց թողնված հնարավորություններ չկան բլոկադայի առաջին փուլում։

- Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությունն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կկրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նվազագույնի հասցնել, ինչպես նաեւ գտնել մեր առավելություններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պետք է դառնա մեր կյանքի գերակայությունը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդյունավետ կառավարումն է, դա Արցախում անարդարության շատ սուր զգացողության հաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկությունն է, դա ժողովրդի հավատի ու վստահության վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամենն օդի պես անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպես ընկճված ենք, չենք հավատում ոչնչի, մեզ ավելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ հստակ նպատակ ունես, գիտես հանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Հուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարության համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի հայտարարված «կարմիր գծերը» պահպանվեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամեն օր ի հայտ եկող նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնված հնարավորություններ: Բազմաթիվ նվիրյալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողվեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինվենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղություններով տվյալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկե, թույլ են տալու հետագայում ավելի արդյունավետ կերպով ծրագրեր իրականացնել:

- Դուք ջանքեր գործադրեցիք՝ դիմելու միջազգային հանրությանը, հեղինակավոր լրատվամիջոցներին հարցազրույցներ տվեցիք, եղավ Հաագայի դատարանի որոշումը, սակայն իրավիճակը չփոխվեց։ Շարունակում եք մտածել, որ հարցի լուծումը միջազգային ճնշո՞ւմն է, թե՞ մենք միայն մեզ վրա պետք է հույս դնենք։

- Միշտ եմ ասել, որ առաջին հերթին, իհարկե, մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք ու աշխատենք բոլոր ուղղություններով: Նախ, մենք պետք է պատրաստ լինենք պայքարի, ինքներս մեզնից կախված ամեն ինչ անենք, ցույց տանք աշխարհին, որ ողջ ուժով պայքարում ենք մեր կենսական նպատակի համար, հետո միայն աջակցություն ակնկալենք: Ձեռքերը ծալած նստողներին սովորաբար ոչ ոք չի ուզում օգնել: Օգնում են այն ժամանակ, երբ դու 100 տոկոսով ներդրվել ես արդեն: Համոզված եմ, որ այսպիսի մտածելակերպ որդեգրելով, մենք շատ բանի կհասնենք: Ես կտրականապես չեմ ընդունում այն մոտեցումները, թե մենք փոքր ենք, թույլ ենք, չենք կարող: Սա ինձ համար անընդունելի է: Ընդհակառակը՝ ժողովրդին հավատ ու վստահություն պետք է ներշնչել ու ճիշտ առաջնորդել: Շրջափակման ժամանակ ես տեսա եւ հիմա էլ տեսնում եմ, թե որքան անկոտրում է արցախցին, ինչ ուժ ու տոկունություն ունի: Այսպիսի ժողովուրդ ունենալով՝ անհնար է չհաղթել: Ոգի ու կամք ունեցող, սեփական հողի վրա իր ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդին անհնար է կոտրել: Իմ պաշտոնավարման ընթացքում մենք նախանշել էինք 6 ուղղություն, որոնցով արդեն նաեւ որոշակի քայլեր էինք սկսել անել: Դրանք էին՝ Արցախի սուբյեկտայնության, անվտանգության, պետական եւ ֆինանսական կառավարման, տնտեսության եւ ենթակառուցվածքների, սոցիալ-առողջապահական եւ կրթական, գաղափարախոսական-մշակութային ուղղություններով զուգահեռ աշխատանքները, որոնց իրականացումն ու սիներգիան հանգեցնելու են Արցախի դիմադրողականության բարձրացմանը: Այդ 3 ամիսների ընթացքում Արցախի վերաբերյալ եղել է մոտ 40 հազար հրապարակում, այդ թվում՝ միջազգային առաջատար լրատվամիջոցներում, աշխարհին հասցվել է, որ Արցախում ապրում է 120 հազար հայ (այլ ոչ թե Ադրբեջանի կեղծ թվերը), դեկտեմբերի 25-ի հանրահավաքի կադրերը տարածվել են աշխարհով մեկ, որին շուրջ 60 հազար մարդ էր մասնակցում: Դա, իհարկե, ազդեցություն է ունեցել նաեւ միջազգային ասպարեզում: Ես հավատում եմ միայն, որ իրավիճակը հնարավոր է փոխել այս բոլոր ուղղություններով շատ լուրջ, պրոֆեսիոնալ, օրուգիշեր տքնաջան աշխատանքով, համահայկական ներուժի, մեր բարեկամների ներուժի ներգրավմամբ: Մենք իսկապես բարդ խնդրի առջեւ ենք, իսկ բարդ խնդիրները լուծման հեշտ ճանապարհներ չունեն»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։