Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

«5-րդ շարասյունը» բռնե՞լ է Փաշինյանի ձեռքերը ու չի՞ թողնում աշխատեցնել ուղեղը, որը միայն սեփական «ես»-ի և խժռելու մասին է մտածում․ պատգամավոր

44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների ընթացքում այս իշխանությունը հիմք դրեց պարտության շղթային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  

Թեմայի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական, ռազմական, գաղափարական ասպեկտին շատ եմ խոսել, սակայն հաշվի առնելով փաշինյանական լկտիությունը կլորացրած աչքերով սուտը մատուցելու հարցում, ևս մեկ անգամ ռազմական բաղադրիչի վրա կանգ կառնեմ:

Վերջին ասուլիսում ամոթն ու ինքնասիրությունը մի կողմ դնելով խոսում էր 2018-2020 թվականների ռազմական գնումների մասին` փորձելով ցույց տալ, թե ամեն ինչ արել է հնարավոր հաջողության համար` որպես օրինակ մատնանշում ՍՈւ-30-ի գնումը:

Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ո´չ 2019-ին գնված ՍՈւ-երը, ո´չ էլ նույն ժամանակահատվածում գնված ՕՍԱ ԱԿ ՀՕՊ միջոցները խնդիր չեն լուծել, որովհետև ինքնաթիռները գնվել են առանց զինամթերքի, իսկ սրա իշխանության գնած ՀՕՊ համակարգերը գնվել են համապատասխան վերանորոգում և արդիականացում անցնելու համար, ինչը մինչև պատերազմ չի արվել:

2018-2020 թվականներին, ՌԴ-ից ստացվել է 100մլն դոլարի ռազմական տեխնիկա, սպառազինություն, որի պայմանավորվածությունն ու գործարքը տեղի էր ունեցել 2016-ի ապրիլյան գործողություններից հետո` ՀՀ նախկին իշխանությունների նախաձեռնությամբ:

Այսինքն` նվազագույնը 150-160 մլն դոլար սրանք վճարել են այնպիսի սպառազինության համար, որոնք տարբեր պատճառներով մարտի մտցվելու հնարավորություն չեն ունեցել, իսկ նրանց նշած 100մլն դոլարի սպառազինությունն արդեն նշեցի, նախորդ իշխանությունների գործարքի մատակարարումն է եղել:

Երբ այս գործարքները հանում ես` տակը այլ բան չի գրեթե չի մնում:

Ինչ վերաբերվում է նախկինում առկա ՀՕՊ վիճակին, երբ այն հատկապես քննարկվում է «Բայրաքթարների» դեմ պայքարում, ապա հիշեցնեմ, որ այդ տիպի ԱԹՍ-ներն Ադրբեջանը ձեռք է բերել 2020-ի մայիսին, երբ 2 տարի արդեն իշխանության էր փաշինյանական ռեժիմը և ժամանակին այդպիսի սպառազինության մատակարարումների մասին չիմանալը, դրան հակազդելու միջոցներ ձեռք չբերելը ևս նրա պատասխանատվության տիրույթում է:

Տարօրինակ կերպով Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել, որ հատկապես անվտանգային համակարգի ու դրա բաղադրիչների վերաբերյալ որևէ համեմատություն նախորդ 20 տարվա ժամանակահատվածի հետ չի կարող անել հենց միայն այն պատճառով, որ իր գալը մեր երկրին բերել մտցրել է անվերջ թվացող պարտությունների, ջախջախման, մարդկային և տարածքային հսկայական կորուստների շրջափուլ, որի մեղավորը բացառապես մեկ մարդ է` Նիկոլ Փաշինյանը:

Այնպես որ, Սերժ Սարգսյանին Զինված ուժերի հետ կապված հարցերում «հակադարձելուց» առաջ լավ կլիներ, որ Փաշինյանը ճիշտ գնահատեր իր արածն ու չարածը, մինչև իր գալը ստեղծվածը, թե՞ «5-րդ շարասյունը» բռնել է ձեռքերը ու չի թողնում աշխատեցնել ուղեղը, որը միայն սեփական «ես»-ի և խժռելու մասին է մտածում: