Մտքի հանճար Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են. Շարմազանով
Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի, որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ՝ Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Чучело гороховое
Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի, որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ` Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։
Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են:
ՌԴ-ն ու Արեւմուտքն Ուկրաինայում բացահայտ պատերազմի մեջ են, ավելին Դմիտրի Մեդվեդևի կարծիքով նրանք այս պահին թշնամիներ են։
Ու այս իրավիճակում մտքի հանճար Փաշինյանն առաջարկում է ՌԴ-ին նաեւ դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային՝ ՄԱԿ ԱԽ անդամներին։
Ականջը կանչի մեր ուսուցչուհի Գլաֆիրա Կոնստանտինովնայի, որն այս դեպքերում ասում էր՝ «чучело гороховое»»։