ՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված ծախսերը 1 մլրդ 325 մլն դրամի չափով գերազանցել են ծառայության ծախսերը. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը, որտեղ անդրադարձել է 2022թ. կատարված հիմնական միջոցառումներին և արդյունքներին:

Նախարարը նշել է, որ 2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական, պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ 2022 թվականին մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր բաց, մասնակցային գործընթացը: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, որտեղ ներգրավված են ոչ միայն պետական մարմինների, այլ նաև քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Արդեն իսկ որոշումներ են կայացվել խորհրդարանական կառավարման ձևը որպես հայեցակարգային ուղղություն ընտրելու վերաբերյալ:

Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վերհանված խնդիրների բացահայտման ու լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերը, որպեսզի ավելի անխոչընդոտ իրացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ և ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:

Դատաիրավականրական բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանն նշել է, որ ընդունվել է ոլորտային նոր ռազմավարություն` նոր մեթոդաբանությամբ:

Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական և վարչական պալատներ, ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ողջ շղթան:

Երևան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական և քրեական դատարանները:

Բարձրացվել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը:

Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով՝ նախատեսվել են դատավորների ներգրավման նոր ճկուն ընթացակարգեր:

Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ընդլայնվել է գործերի քննության պարզեցված և գրավոր ընթացակարգերի կիրառությունը, մի շարք գործեր, օրինակ արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումը, դուրս են բերվել դատարանների քննությունից: Արդյունքում ակնկալվում է բարելավել ողջամիտ ժամկետում գործերի քննությունը դատարաններում:

Ամբողջությամբ ավարտվել են դատարանների մի շարք շենքերում նորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Շենքերը հագեցվել են անհրաժեշտ նյութատեխնիկական և կահավորման բոլոր միջոցներով և հանձնվել շահագործման։

Բարելավվել է հաշտարարության ինստիտուտը: Մի շարք ընտանեկան գործերով նախատեսվել է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ: Բացառություն կկազմեն միայն այն գործերը, որոնցում առկա է ընտանեկան բռնության տարր: Ավարտին են հասցվում Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որով ցանկացած անձ կարող է ամբողջական տեղեկատվություն ստանալ իր կատարողական վարույթի վերաբերյալ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն ավելի քան 1 մլրդ 325 մլն դրամի չափով գերազանցել են ծառայության ծախսերը:

Գործող 13 առևտրային բանկերում օպտիմալացվել է դրամական միջոցների բռնագանձման գործընթացը. այժմ այն տևում է 2-3 օր՝ նախկին 7 օրվա փոխարեն:

Փաստաբանների պալատում ձևավորվել է նոր կարգապահական հանձնաժողով, հանրային պաշտպանության շահառուների շրջանակը լրացվել է ևս 3 խմբով: Այդ նոր խմբերն են` 1) օտարերկրացիները՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, 2) անձինք, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակության վարույթ, 3) տուժողները, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա: Բացի այդ, 10-ով ավելացվել է հանրային պաշտպանների թվակազմը, որոշակի մասնագիտական պահանջների բավարարող անձանց համար նախատեսվել է հնարավորություն մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին առանց փաստաբանական ակադեմիայում ուսանելու:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև Քրեաիրավական ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառությունն ապահովելու համար ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության միջոցներ (200 միավոր ոտքին կամ ձեռքին կրելու համար):

Քննչական կոմիտեի հաստիքների թիվն ավելացվել է 210-ով, Հակակոռուպցիոն կոմիտեինը՝ 100-ով, իսկ Դատախազությանը՝ 20-ով: Միևնույն ժամանակ, օպտիմալացվել է քննչական համակարգը:

Քննչական գործողությունների ընթացքում անչափահասների, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն առավելագույնս երաշխավորելու նպատակով առաջին անգամ իրականացվել է հատուկ հոգեբանների որակավորում և վերապատրաստում:

Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:

Նախարարը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը, նշել է, որ հստակեցվել են նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները: Սահմանվել է նաև նվերները հաշվառելու պարտականություն: Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Կատարելագործվել է հավատարմագրային կառավարման ինստիտուտը:

Հստակեցվել են ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները, նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը: Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվել են ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու, ազդարարների պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման և այլ լիազորություններ:

2022 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել ընդհանուր 21 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, բռնագանձման է ենթակա նաև 296 գույք: 2022 թվականին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29,4 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանը նշել է, որ դատապարտյալները հնարավորություն են ստացել միջնակարգ կրթություն ստանալ նաև 19 տարեկանից հետո՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Դատապարտյալների անվտանգ փոխադրումներն իրականացնելու համար ձեռք են բերվել և համապատասխան սարքավորումներով կահավորվել են թվով 10 ժամանակակից տրանսպորտային միջոցներ:

Դատապարտյալների իրավունքների երաշխավորման նպատակով քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովվել է շուրջ 30 լեզուներով թարգմանության իրականացում:

«Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում կատարվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ` հատուկ հարմարեցված պայմաններ ստեղծելով անազատության մեջ պահվող և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրվել է տեսահսկման ամբողջական համակարգ, օդափոխության համակարգ:

Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումներով քրեակատարողական հիմնարկներում ներդվել է նաև հեռաբժշկության ծրագիրը:

ՀՀ-ում առաջին անգամ բացվել է Մասնագիտական ուսուցման կենտրոն, որտեղ պրոբացիայի շահառուներին դասավանդվելու են տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Մշակվել է օրենսդրական փաթեթ, որով քրեակատարողական ծառայությունում ներդրվելու է քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ:

Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների մրցույթը: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված՝ կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները:

Ամփոփելով ելույթը՝ նախարարն նշել է, որ Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ համակարգել է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման և Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքները հավանաբար կներկայացնեն համապատասխան ոլորտի ղեկավարները: