Քաղաքապետի պարտականությունները կկատարի Լևոն Հովհաննիսյանը. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Վերջին 9-10 տարիների ընթացքում Հրաչյա Սարգսյանի հրաժարականը հանդարտ պայմաններում էր, որտեղ ինտրիգ փնտրել, և նա չհեռացվեց, այլ իր նպատակադրումներից ելնելով հրաժարական հայտարարեց»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Ավագանու անդամը գոհ է Հրաչյա Սարգսյանի գործունեությունից։ Դավիթ Խաժակյանը չի կիսում այն կարծիքը, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ստվերային քաղաքապետ է։
Մանրամասները՝ տեսանյութում: