Ի՞նչ նպատակով է Չավուշօղլուն մեկնում Եգիպտոս
ԱԳ նախարար Չավուշօղլուն Եգիպտոսի արտգործնախարար Շուքրիի հրավերով վաղը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս։ ԱԳ նախարար Չավուշօղլուն 11 տարի անց Թուրքիայից Եգիպտոս այցելած առաջին արտգործնախարարը կլինի: Այս մասին գրում է Akşam-ը։
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հանդիպման ժամանակ նախատեսվում է, որ կքննարկվեն Թուրքիա-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո նախարար Շուքրին փետրվարի 27-ին այցելել է Թուրքիա՝ իր համերաշխությունն ու ցավակցությունը հայտնելու և հանդիպել նախարար Չավուշօղլուի հետ։
Եգիպտոսը նաև մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա երկրաշարժից տուժածների համար։